1740 դիտում
17:28 13-11-2019
ՀՀ կառավարությունը Մադրիդյան սկզբունքների պարամետրերի պարզաբանման կարիք է տեսնում. վարչապետ
ՀՀ կառավարությունը Մադրիդյան սկզբունքները բանակցային գործընթացի հիմք ընդունել-չընդունելու համար կարևորում է սկզբունքների պարամետրերի պարզաբանումը: «[url=https://https://armenpress.am/arm/news/995079.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ մենք դա ընդունում ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե չենք ընդունում: Մադրիդյան սկզբունքներն, ըստ էության, հարցի լուծման ճանապարհն են: Մենք ուզում ենք հասկանալ՝ այդ ճանապարհը մեզ ինչ հնարավոր տեղեր կարող է հասցնել, որպեսզի նախապես իմանանք, թե այդ ճանապարհով գնում ենք, թե ոչ»,-ասաց վարչապետը:
Նա շեշտեց՝ պետք է պարզել, թե Մադրիդյան սկզբունքները որտեղ են տանում, հասկանալ, որ այսինչ իրավիճակն է ու գնալ առաջ: Վարչապետը նշեց՝ երբ պարզվի, որ տարբեր կողմեր տարբեր ճանապարհներով են ուզում գնալ, նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքների մեջ խնդիր կա, ինչ-որ մեկն ինչ-որ մեկին խաբում է: «Իսկ մենք չենք ուզում բանակցային գործընթացում և ընդհանրապես հարաբերություններում որևէ մեկին խաբել»,-ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
3919 դիտում
09:08 08-03-2018
Մեթյու Բրայզան խորհուրդ է տալիս ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը. «168 ժամ»
2205 դիտում
09:37 23-03-2019
Փաշինյան-Ալիև հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ․ Ալեքսանդր Ռար․ «168 ժամ»
1626 դիտում
09:37 24-09-2020
Բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքների փոփոխված տարբերա՞կն է. «Փաստ»
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը