211652_close_icon
views-count53238 դիտում article-date 13:30 09-11-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen Tiguan-ն ու Opel-ը. 3 վիրավորներից մեկը մանկահասակ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցում բախվել են Volkswagen Tiguan մակնիշի 013 ՏC 01 համարանիշի և Opel մակնիշի 47 AA 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի որոնցից մեկը մանկահասակ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր