906 դիտում
16:33 23-03-2021
Կայացել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստը
Մարտի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:
Նիստի օրակարգում Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու մասին հարցն էր:
«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը առաջարկել է Հրայր Կառլենի Մարգարյանի թեկնածությունը: Նա նշել է, որ թեկնածուն իր մասնագիտական և մարդկային որակներով համապատասխանում է այդ պաշտոնին:
Հրայր Կառլենի Մարգարյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում՝ որպես 1-ին կարգի մասնագետ ու առայսօր աշխատում է նույն հիմնակում՝ որպես պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ բաժնի գլխավոր օպեր-լիազոր:
3 կողմ ձայնով ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը տվեց իր համաձայնությունը Հրայր Կառլենի Մարգարյանի թեկնածությունը Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացնելու համար:
Նիստին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
475 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
505 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1111 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN