211652_close_icon
views-count59579 դիտում article-date 21:07 07-11-2019

Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետի 40-ամյա եղբոր «արկածները»՝ Ագարակ գյուղում. նա «06»-ով փլուզել է քաղաքացու տան պարիսպն ու դիմել փախուստի. մարզի ոստիկանները նրան ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Ագարակ գյուղում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, անհանգստացնում գյուղացիներին, երբեմն էլ ավտոմեքենան վարում մարդկանց ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզում են այդ քաղաքացու ինքնությունը, և օպերատիվ խմբերը, արագ հասնելով Ագարակ գյուղ, այնտեղից ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկում Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Գաբրիել Ավետիսյանին՝ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 51 ՏՍ 899 համարանիշի ավտոմեքենայով։ Արդեն բաժնում ոստիկանները պարզում են, որ Գ. Ավետիսյանը ոչ միայն անհանգստացրել է գյուղացիներին, ովքեր, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, սգո արարողության են մասնակցելիս եղել, այլ նաև իր ավտոմեքենայով հարվածել ու փլուզել է Ագարակ գյուղի 2-րդ փողոցի 47 տան բնակիչ՝ 49-ամյա Յուրա Սողոյանի տան պարիսպը։ Ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ «հերոս» Գ. Ավետիսյանը եղել է ոչ սթափ, իսկ նրա եղբայրը Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետն է։ [b]Արագածոտնի մարզի Ձորափի գյուղապետի եղբայրն է՝ 40-ամյա Գաբրիել Ավետիսյանը [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0514869001573147179610479.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր