211652_close_icon
views-count1664 դիտում article-date 20:06 07-11-2019

Խոշոր իրացման ցանցերին առաջարկվել է առանձնացնել բուսական յուղ պարունակող սննդամթերքը սերուցքային կաթնամթերքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է Երևանի 12 խոշոր՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Ծիրան», «Նոր Զովք», «Արև», «Կազեր», «Երիցյաններ», «Կրպակ», «Պարմա», «MG» և «Կարուսել», սուպերմարկետների ներկայացուցիչների հետ: Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է կոնկրետ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են բոլոր սուպերմարկետներում, մասնավորապես՝ իրացման ցանցում փաթեթավորված (կգ-ով վաճառվող) կաթնամթերքի (կարագ, պանիր, սփրեդ) և մսամթերքի նույնականացման անհնարինության (կշռածրարվածքի վրա բացակայում է արտադրման օրը և պիտանիության ժամկետը), միս-մսեղիքի՝ ոչ տվյալ խմբաքանակին վերաբերվող փորձաքննության եզրակացությամբ վաճառքի, կիլոգրամով քյուֆթան, կոտլետի ֆարշն ու աղացած միսն առանց մակնշման իրացնելու, տարբեր ջերմաստիճան պահանջող սննդամթերքների պահման պայմանների խախտումների, անհայտ ծագման և ժամկետանց սննդամթերքի և, իհարկե, թերի մակնշմամբ կամ առանց մակնշման աղցանների վաճառքի խնդիրները: Պարոն Ավետիսյանը հորդորել է ուշադիր լինել և բուսական յուղով պատրաստված մթերքի կշռածրարված մասերի վրա չգրել «պանիր»: Նա առաջարկել է խանութներում առանձնացնել սերուցքային յուղով և բուսական յուղով պատրաստված կաթնամթերքի տաղավարները, որպեսզի սպառողը հստակ կողմնորոշվի, թե ինչ է գնում: «Տնտեսավարողների հետ ցանկացած հանդիպում նախ և առաջ հետապնդում է ինչպես սպառողի համար անվտանգ սննդամթերք ապահովելու, այնպես էլ փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու և գործարար ոլորտին հնարավորինս աջակցելու նպատակ»,- նշել է Գեորգի Ավետիսյանը: Խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչները ևս բարձրաձայնել են իրենց մտահոգությունները՝ կապված բարձրացված հարցերի հետ, խոսել են կաթնամթերքի տաղավարներն առանձնացնելու դժվարությունների մասին: Առաջարկվել է փորձնական քայլեր անել և ներկայացնել արդյունքները: Սահմանվել է ժամկետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը և խորհրդական Արթուր Շատվորյանը, որոնք ներկայացրել են միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիք ձեռք բերելու և իրացնելու կարևորությունը, հորդորել արդեն այսօրվանից սկսել այդ գործընթացը՝ 2020թ-ին փաստի առջև չկանգնելու համար, երբ բոլոր իրացման ցանցերից կառգրավվի և օգտահանման կտրվի սպանդանոցային ծագումը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի բացակայությամբ իրացվող միսը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր