Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը Չայնիի ոլորաններում տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  11:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 35 ZX 237 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի  20-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների  սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի  բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: 
ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ  խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փատի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիյսանը տեղեկությունը փոխանցել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերություն, որպեսզի այնտեղից ժամանի հերթապահ խումբը և  հոսանքազրկեն նշված տարածքը, որպեսզի հետաքննիչը, ճանապարհային ոստիկաններն ու  փրկարարները կարողանան անվտանգ աշխատել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


