1658 դիտում
16:14 30-10-2019
Հայաստանցի օգտատերերը զգալիորեն քիչ են բախվում տեղային սպառնալիքների. «Կասպերսկի»
Հայաստանում օգտատերերի 33,5%-ը ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի, Վրաստանում դրանք գրանցվել են օգտատերերի 26,6% սարքերի վրա, իսկ Ադրբեջանում՝ 39,2%-ի վրա։
Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը 2019-ի հունվար-ապրիլին բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 33%, իսկ Ադրբեջանում՝ 47%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում Malware դասի գոնե մեկ վնասաբեր ծրագիր հայտնաբերվել է միջին հաշվով 22,35% սարքերում, իսկ առաջին եռամսյակում՝ 36,8%-ում։
Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքները մեծ վնաս կարող են պատճառել հատկապես կորպորատիվ օգտատերերին։ Նրանց համար առավել մեծ վտանգ են ներկայացնում տեղեկատվության հանովի կրիչները (USB-ֆլեշները, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտերը, արտաքին կոշտ սկավառակները)։ Չարագործները դրանց մեջ գրանցում են վնասաբեր ծրագրեր և թողնում ընկերությունների կամ դրանց հարակից տարածքներում։ «Գտած» հանովի կրիչը վերցնելով, անփույթ աշխատակիցները դրանք միացնում են աշխատավայրի իրենց համակարգիչներին և վարակում դրանք, իսկ այնուհետև վնասաբեր օբյեկտները կարող են տարածվել ընկերության ամբողջ ցանցով՝ դառնալով լրտեսության, ֆինանսական միջոցների և արժեքավոր տեղեկատվության գողության պատճառ։ Այդ իսկ պատճառով ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետները պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։
[b]«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]
Նմանատիպ նյութեր
955 դիտում
16:36 06-05-2020
Համացանցից գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 28,3%, տեղային սպառնալիքների՝ 38%-ը. «Կասպերսկի»
10014 դիտում
16:47 18-12-2019
Հայաստանի օգտատերերի վրա համացանցի միջոցով և տեղային սպառնալիքների գրոհները թուլացել են. «Կասպերսկի»
4599 դիտում
23:40 30-09-2020
Ծածկագրող տրոյացիներն սկսել են ավելի քիչ գրոհել հայաստանցի օգտատերերին. «Կասպերսկի»
Այս բաժնից
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21250 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1180 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու