3141 դիտում
11:50 24-10-2019
Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ նախագահ, Հայաստանի ծառատունկ ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և բժիշկ Դեյվիդ Վեգմանին:
Ինչպես հայտնեցին ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով կառույցի ակտիվ դերակատարությունը Արցախի խորհրդարանի արտաքին կապերի ամերիկյան ուղղության համատեքստում: Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի առաջին տասնօրյակում ԱՄՆ կոնգրեսականների Արցախ կատարած այցերին և դրանց արդյունքներին: Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է նաև Արցախում ԱՄՆ կողմից մարդասիրական ծրագրերի շարունակման և նոր ուղղություններով համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը ևս անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսականների Արցախ կատարած այցերին և համահայկական նշանակության հարցերում նրանց հետևողական աշխատանքին: Նա նաև ԱԺ նախագահին է ներկայացրել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևն առաջ մղելու, այնպես էլ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ իրենց կառույցի կատարած աշխատանքը և հետագա ծրագրերը:
Քննարկվել են արտերկրում գործող հայկական կառույցների համագործակցությանը և Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաներ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
19:54 01-09-2014
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի՝ Արցախի հետ բարեկամության խմբի պատվիրակությանը
1583 դիտում
16:11 22-04-2016
Աշոտ Ղուլյանն ընդունել է Հունաստանի Համապոնտական դաշնության պատվիրակությանը
Այս բաժնից
499 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
634 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1111 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը