1542 դիտում
21:24 22-10-2019
Միջազգային կազմակերպությունները մասնակցել են ՓՄՁ զարգացման հնգամյա ռազմավարության քննարկմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ոլորտային ռազմավարությունների քննարկումների շրջանակում հոկտեմբերի 22-ին մասնակցել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարության փաստաթղթի քննարկմանը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների, միջազգային զարգացման կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակիցներին ներկայացրել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության» նախագիծը՝ նշելով, որ այն նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը, ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը, աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության աճին, ներքին և միջազգային թիրախային շուկաներում` մասնավոր նախաձեռնողականության, առավել արտադրողական տեխնոլոգիաների ներդրման ու նորարարական գաղափարների ընդունման, ներդրման և գեներացման միջոցով:
Քննարկման ընթացքում փոխնախարարը պատասխանել է նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին և անդրադարձել ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին, ձևաչափին, ինչպես նաև նրանց ներգրավվածությանը նախագծերի վերջնական քննարկման փուլում։
Քննարկումը կազմակերպվել էր ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, միջազգային գործընկերների և ՀՀ կառավարության միջև համագործակցության ձևաչափի շրջանակում։
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
19:55 01-08-2019
Նախարար Բադասյանը մասնակցել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկմանը
15118 դիտում
21:20 06-04-2017
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2017-2021 թվականների Էջմիածնի հնգամյա զարգացման ծրագիրը
Այս բաժնից
868 դիտում
22:17 23-01-2025
Փաշինյանը Թայլանդի վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել առևտրի ոլորտում
637 դիտում
21:46 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ
1087 դիտում
21:21 23-01-2025
Զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը