211652_close_icon
views-count3331 դիտում article-date 23:18 05-11-2018

Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2018/11/05/Minasyan-torosyan/2836892]Tert.am[/url]-ը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի, որով պահանջվում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանը, վարույթ է ընդունվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը: «Մենք ազատման հրամանն ապօրինի ենք համարում, և դա ավելի վաղ վիճարկել էինք դատարանում, դատարանը վերադարձրել է մեր հայցը անհիմն պատճառաբանությամբ` պնդելով, որ պետք է նշվեր նաև ծանուցման հասցեն: Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, բայց խնդիրներից խուսափելու համար նշել ենք ծանուցման հասցեն և հայցը նորից ենք ներկայացրել, և այս դեպքում վարույթ է ընդունվել»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/05/Minasyan-torosyan/2836892]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր