Նախագահի հրամանագրով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
                        ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր  Դավթյանին  շնորհվել ՝ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, ասվում է հրամանագրում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

