60247 դիտում
14:24 17-10-2019
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. КамАЗ -ը բախվել է գազատարին. առկա է դիզվառելիքի արտահոսք. oպերատիվ են գործել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 34 VZ 652 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել է ճանապարհի մայթեզրին ու դիմային մասով հարվածել գետնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, КамАЗ -ը բարձված է եղել մեծ խողովակներով:
Բախման հետևանքով խողովակները թափվել են մեքենայի վրայից, մի մասը ընկել է գազատար խողովակի վրա, մի մասն էլ լցվել է գետը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ КамАЗ -ից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ:
Մինչ փրկարարների ժամանելը, КамАЗ -ի վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Րոպեներ անց դեպքի վայրում են եղել նաեւ «Գազպրոմ Արմենիա» Լոռու ԳԳՄ վթարային ծառայության աշխատակիցները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+