ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը և Արցախի ԱԳ նախարարը քննարկել են արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող հարցեր
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։
Հանդիպման ընթացքում քննարկել են արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից։