Արմեն Գյուլբուդաղյանց. Վերջին երկու խաղում դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայից կրած (0:3) [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/15/1137960/]պարտությունից[/url] հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով, հայտնում է Armsport.am-ը:
«Առաջին կեսում գոլային պահեր ստեղծեցինք, ինչ-որ բաներ ստացվեցին, մրցակիցը վտանգավոր պահեր ստեղծում էր հիմնականում ստանդարտ իրավիճակներից: 4-5 անկյունային եղավ, որից մեկն ավարտվեց գոլով:
Երկրորդ կեսում փորձեցինք ավելի առաջ գնալ, բացվեցինք մի փոքր, երկրորդ գոլը հակագրոհի արդյունքում բաց թողեցինք ու դրանից հետո մեզ մոտ կորավ խաղային կարգապահությունը: Փոփոխություններ կատարեցինք, որպեսզի արագացնենք խաղը, թարմացնեինք... Արասը, Էդգար Բաբայանը պետք է թարմացնեին առաջին գծում խաղը ...չստացվեց» :
[b]- Կարո՞ղ ենք ասել, որ սեպտեմբերյան խաղերի համեմատ այս հիմա շատ մեծ տարբերություն կային՝ կապված նաև բացակա խաղացողների հետ:
[/b]
- Իհարկե, կա:Կամոն մեր ոգին է, մեր թիմի արագությունն է: Կառլենը մեր թիմի՝ բնավորություն ունեցող խաղացողներից է, կայուն: Իսկ Հենոն այն խաղացողն է, որը տարբերություն է ստեղծում ու որի պակասը զգացվեց թե՛ հանդերձարանում, թե՛ դաշտում:
[b]- Եվս երկու խաղ մնաց անցկացնելու, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն որոշում: Ինչի՞ համար է պայքարելու հավաքականն այդ խաղերում:
[/b]
- Դուրս ենք գալու և փորձենք խաղալ հաղթանակի համար: Պետք է փորձենք լավ ավարտել ցիկլը: