211652_close_icon
views-count161911 դիտում article-date 19:00 13-10-2019

Վանաձորում աղմկահարույց սպանությունների գործով Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները Բագրատաշենի անցակետում հայտնաբերել են 39-ամյա կասկածյալին, ով գլխավոր կասկածյալի քրոջ տղան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137014/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, հոկտեմբերի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի), ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, Հայաստանի Բագրատաշենի սահմանային անցակետից փախուստի փորձ կատարելիս հայտնաբերել և ոստիկանության Լոռու մարզային վարչություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բարոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ հոկտեմբերի 4-ին, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղային մասում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/05/1137084/?fbclid=IwAR0SiKZtfrzt0UD42OTQvkP4Huk6wPFHg3pOd8iCrHZSP8_H7-xi1UmdaM0]վիճաբանության[/url] ժամանակ ինքնաձիգով կրակել է 2 անձանց ուղղությամբ ու դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով, քննչական խմբի ղեկավար Տ. Թադևոսյանի որոշմամբ Տ. Բարոյանը ձերբակալվել է, ով նույն սպանության գործով [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/08/1137259/?fbclid=IwAR2uIjLj1B5K1soLOx3PXHDHVZVg8RPbBc_CXktzB8D2SNaK5mddaMpqa0k]կալանավորված[/url] Հակոբ Գրիգորյանի քրոջ տղան է: Տ. Բարոյանն էլ աշխատում է «Ջիլիզայի» անտառտնտեսությունում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 7-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-այա Հակոբ Գրիգորյանի նկատմամբ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական խմբի ղեկավար Տ. Թադևոսյանի միջնորդությունը և Հ. Գրիգորյանը դատարանից տեղափոխվել էր ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեկատարողական հիմնարկ: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր