Շանթ Սարգսյանը` շախմատի աշխարհի Մ18 տարեկանների փոխչեմպիոն
Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած աշխարհի առաջնության մինչեւ 18 տարեկանների պայքարում Շանթ Սարգսյանը 11 հնարավորից հավաքելով 8,5 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը երրորդն է (8 միավոր):
Այս տարիքային խմբում աշխարհի չեմպիոնը հնդիկ Պրագնանդհան է:
Աղջիկների պայքարում նույն տարիքային խմբում Աննա Խաչատրյանը միայն 22-րդն է: