2650 դիտում
20:20 11-10-2019
Փաշինյանը պարզաբանել է ՌԴ նախագահին նվիրած գրքի ընտրությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:
Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2430786210575093/?type=3&theater]էջում[/url]:
«Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար և իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարևոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:
Եվ, ի վերջո՝գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»»,-գրել է Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am