211652_close_icon
views-count4970 դիտում article-date 20:56 11-10-2019

Նաիրա Մարգարյանը և Ավագ Ավանեսյանը հանդիպել են «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակներ Հիլբերտ Վերդյանի և Նիլ Բանսալի հետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նաիրա Մարգարյանը և Ավագ Ավանեսյանը հանդիպել են «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակներ Հիլբերտ Վերդյանի և Նիլ Բանսալի հետ։ Հիլբերտ Վերդյանը հանդիսանում է Quant Network-ի հիմնադիր և գործադիր տնօրենը։ Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են հանրային ծառայություններում Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները մասնավորապես՝ առողջապահության, հարկային վարչարարության, թվային արժույթների և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ոլորտներում։ BNP Paribas ֆինանսական խմբի կառավարիչ տնօրեն Նիլ Բանսալի հետ հանդիպման ընթացքում դիտարկվել են ձեռնարկատիրության մենթորների հարթակ գործարկելու մեխանիզմները և հետագա համագործակցության հեռանկարները, որի միջոցով ներուժ ունեցող ՓՄՁ-ները կստանան աճի իմպուլս։ Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով և համագործակցել նախագծերի շրջանակում։

Նմանատիպ նյութեր