211652_close_icon
views-count1293 դիտում article-date 16:41 07-12-2020

Դեկտեմբերի 8-14-ը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ․ ունկնդիրներն են Հայաստանում հյուրընկալված արցախցիները

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բազմիզս արձագանքել է հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին՝ կարևորելով բարձրագույն մշակույթի դերն ու ներուժը վերականգնման գործում: Դեկտեմբերի 8-14-ը փառատոնի Բյուրական արվեստի ակադեմիայում տեղի կունենան համերգներ, որոնց հիմնական ունկնդիրներն են լինելու Հայաստանում հյուրընկալված արցախցիները: Նրանց համար ելույթ կունենան Հայաստանի նոր անունների տաղանդաշատ սաները, որոնց անզուգական կատարումներն անշուշտ խթան կհանդիսանան իրենց հասակակիցների մոտ երաժշտական մշակույթի հանդեպ հատուկ սեր ձևավորելու և կրթելու գործում: Համերգից առաջ նախատեսվում է այց Բյուրականի աստղադիտարան և Սուրբ Հովհաննես եկեղեցի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր