211652_close_icon
views-count1481 դիտում article-date 18:34 06-10-2019

Գողություններ կատարած անձը բերման ենթարկվեց

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները ժ.13.40-ին Մառի փողոցից գողություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել 17-ամյա մի երևանցու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 2-ին շարժիչի ծածկոցը քաշել-բացելու միջոցով, Լվովյան փողոցի 5 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2105» մեքենայից գողացել է էլ.մարտկոցը: Պարզվել է նաև, որ օգոստոսին օգտվելով շարժիչի ծածկոցը բաց լինելու հանգամանքից, Մոլդովական փողոցի 58 շենքի բակում կայանված «Օպել»-ից գողացել է էլեկտրական մարտկոցը: Սեպտեմբերին, Հյուսիսային պողոտայում /հասցեն պարզվում է/ համացանց մուտք գործելու նպատակով ոմն Վահեից խնդրել է նրա «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը և հեռացել՝ խաբեությամբ տիրանալով նշված հեռախոսին: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր