211652_close_icon
views-count1469 դիտում article-date 14:50 06-09-2019

Առևտրի կենտրոնից գողություն կատարած քաղաքացուհին բերման ենթարկվեց

Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա քաղաքացուհու: Նրա մոտից հայտնաբերվել է կանացի բաճկոն և զգեստ: Քաղաքացուհին հայտնել է, որ դրանք գողացել է նույն օրը, ժամը 19.30-ին, առևտրի կենտրոնի խանութ-սրահներից մեկից: Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր