ՀՀ Նախագահի հրամանագրով զինծառայող Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ Նախագահի հրամանագրով զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի ԱԲՈՎՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով, ասված է հրամանագրում::