ՀՀ Նախագահի հրամանագրով զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ շարքային զինծառայող Գարիկ Արտաշեսի Վարդանյանը հետմահու Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/16/1056109/]սահմանները պաշտպանելիս[/url] ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
[b]ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ[/b]