211652_close_icon
views-count44011 դիտում article-date 10:36 03-10-2019

Շղթայական ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են 2 Opel, Mercedes, Mazda, 07 և Москвич. ավտոմեքենաներից մեկն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Բագրատունյաց-Արշակունյաց պողոտաների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ZA 132 համարանիշի, Opel մակնիշի 91 RՍ 900 համարանիշի, Москвич մակնիշի 27 ԼՏ 188 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 35 XX 021 համարանիշի, Mercedes մակնիշի 70 PM 100 համարանիշի և Mazda մակնիշի 93 OD 333 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո ավտոմեքենաներից մեկի կողմից հետիոտն է վրաերթի ենթարկվել, ով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ծառայության ավագ տեսուչ Սամսոն Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկված կինը եղել է իր անչափահաս աղջկա հետ: Բարեբախտաբար, երեխան չի տուժել, իսկ վրաերթի ենթարկվածն էլ եղել է շոկային վիճակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր