1810 դիտում
19:52 01-10-2019
Երևանում Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիր
Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև կնքվել է ազատ առևտրի համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո: Համաձայնագիրը ստորագրել ենԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի ներկայացուցիչները։ Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանն ու Սինգապուրը նիստի արդյունքներով կունենան ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր։
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցեցին նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա գտնվեց՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
Նմանատիպ նյութեր
2023 դիտում
13:44 29-09-2019
Հայաստանը համախոհ ու գործընկեր է Սինգապուրի համար ԵԱՏՄ-ում. Սինգապուրի վարչապետ
4864 դիտում
15:31 17-05-2018
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիր է ստորագրվել ազատ առևտրի գոտու մասին
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան