3273 դիտում
18:24 01-10-2019
Իրանի նախագահը ԵԱՏՄ ներդրողներին առաջարկեց օգտվել Իրանի տարածքով տարանցման լայն հնարավորությունից
Իրանն ակնկալում է ակտիվ համագործակցություն ԵԱՏՄ անդամ երկրների հետ: «[url=https://armenpress.am/arm/news/990093.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշեց, որ համագործակցության համար նոր հեռանկարներ են բացվում:
«Ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել մասնակցելու Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստին, որը կայանում է այս հրաշալի պատմական քաղաքում՝ Երևանում: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կարևոր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և արժանավայել ընդունելության համար»,-ասաց Իրանի նախագահը:
Հասան Ռոհանին նշեց, որ ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստը հնարավորություն է տալիս կարծիքներ փոխանակելու ազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ և հույս հայտնեց, որ քննարկումները կբերեն արժեքավոր արդյունքների:
Կարևորելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները Իրանի նախագահը նշեց, որ Իրանը հակված է դիվերսիֆիկացնելու իր տնտեսական հարաբերությունները: Նա ընդգծեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, նշելով, որ այն քայլ է ուղղված բազմակողմանի առևտրային կառույցները ամրապնդելուն:
«Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս իրականացնել տարանցում տարբեր ուղղություններով: Մենք ձգտում ենք օգտագործել այդ հնարավորությունները նպաստելու մեր երկրի տնտեսության, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների կայուն զարգացմանը: Խոշոր ներդրումներով ձևավորվել են տարբեր երկաթգծային և ավտոմոբիլային միջանցքներ՝ թեթևացնելու տրանզիտային փոխադրումների գործընթացը: ԵԱՏՄ-ն կարող է իր հնարավորություններն իրացնել տրանսպորտային ոլորտում սերտ համագործակցության պարագայում: Իրանը պատրաստ է առաջարկել լայն հարթակ տարբեր ուղղություններով: Ես հրավիրում եմ ԵԱՏՄ-ի ներդրողներին օգտվել առաջարկվող հնարավորություններից: Առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ ինտեգրացիոն հնարավորություններն իրացնելու համար»,-ասաց Իրանի նախագահը:
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա է՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
Նմանատիպ նյութեր
15619 դիտում
13:46 05-01-2017
Փետրվարի 1-ից Բելառուսը կբարձրացնի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագինը
2328 դիտում
19:37 09-06-2022
Վրաստանի տարածքով բեռնատարների տարանցման վճարը կբարձրանա 75%-ով
1306 դիտում
11:34 27-01-2024
ԵՄ-ն չի երկարաձգի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման համաձայնագիրը․ Bloomberg
Այս բաժնից
949 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
1921 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2539 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը