2522 դիտում
22:20 30-09-2019
Փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի նիստի շրջանակում բարձրացրել է Վերին Լարսի անցակետում կուտակումների խնդիրը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակում ընդգծել է, որ «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը խոչընդոտ է ԵԱՏՄ շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետն արտահերթ հարցը բարձրացրել է մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը:
Գրիգորյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել նշված խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը «Վերին Լարս» անցակետում իրավիճակի առնչությամբ հայտնել են, որ խնդիրը պայմանավորված է կշռման ընթացակարգի և բացահայտված գերբեռնվածության դեպքերի հետ: Ռուսական կողմը հայտնել է նաև, որ ներկայում անցակետում գտնվում են 450 տրանսպորտային միջոց, որոնց բացթողումը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի 1-ի երեկո:
Հայկական և ռուսական կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել օպերատիվ կապ պահպանել և լուծել առաջացած խնդիրները առավելագույնը երկու օրվա ընթացքում` պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ:
Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ինտեգրման զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն էր:
Նմանատիպ նյութեր
5102 դիտում
22:38 13-07-2018
ՀՀ փոխվարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցեր
Այս բաժնից
574 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
721 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան
772 դիտում
22:35 18-05-2024
Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ Սրբազան