211652_close_icon
views-count4541 դիտում article-date 13:52 30-09-2019

Փարաքարի գյուղապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը. Նա նախկինում ազատազրկված է եղել 5 տարով

Նախնական տեղեկություններով Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Դավիթ Մինասյանը: ԿԸՀ տվյալերով՝ Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններին ցուցակներում ընդգրկված 6852 անձից մասնակցել է 2906-ը։ Անվավեր է ճանաչվել 57 քվեաթերթիկ։ Քվեները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Սամվել Ավետիսյան՝ 420, Սարդուր Թեւոսյան՝ 871, Դավիթ Մինասյան՝ 1111 Սամվել Վարդանյան՝ 447։ Երկրորդ տեղում համայնքի ղեկավարի տեղակալ Սարդուր Թեւոսյանն է: Երրորդ տեղում գործող համայնքապետ Սամվել Վարդանյանն է, իսկ չորրորդ տեղում՝ ավագանու անդամ Սամվել Ավետիսյանը: Նշենք, այս ընտրություններում հաղթած 32-ամյա Դավիթ Մինասյանը նախկինում ազատազրկված է եղել: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 21.03.09թ Սկառլետ կարաոկե բարում Դավիթ Մինասյանը վիճաբանել է Դավիթ Փիլոյանի հետ որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել Ճառագայթային փողոցի Ա շենքի բակում, որտեղ վերջինս վիճաբանել է Դ Փիլոյանի եւ ընկերների հետ,եւ իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է եղբայրներ Գեւորգյանների ոտքերի ուղղությամբ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Քրեական գործը հարուցվել է 2009թ. մարտի 21-ին։ Նախաքննության մարմնի 2009թ. մայիսի 25-ի որոշմամբ Դ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 9-ի դատավճռով Դ.Մինասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է ազատազրկման 5 /հինգ/ տարի ժամկետով։ Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Դ.Մինասյանի պաշտպան Ն.Մկրտչյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 12-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Նմանատիպ նյութեր