80193 դիտում
18:56 29-09-2019
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի «Տաուսե Մալաք և 7 հրեշտակներ» տաճարի օծման հանդիսավոր արարողությանը ասեղ գցելու տեղ չկար. մոտ 10 հազ. մարդ ժամանել էր աշխարհի տարբեր վայրերից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ակնա լիճ համայնքում տեղի ունեցավ եզդիական ամենամեծ «Տաուսե Մալաք և 7 հրեշտակների» տաճարի օծման, ինչպես նաև 2014 թ.-ի Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում ԻՊ-ի զինյալների կողմից իրականացված եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող, Նադիա Մուրադի անունը կրող հուշարձանի բացման
հանդիսավոր արարողությանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արարողությանը վայրում ասեղ գցելու տեղ չկա, ներկա էր մոտ 10 հազ. մարդ:
Արարողությանը մասնակցելու էին եկել աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած եզդիներ, ինչպես հյուրեր Հայաստանի բոլոր մարզերից, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եզդիական համայնքում մեծ հեղինակություն և հարգանք վայելով պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ելույթ ունեցավ նախ հայերեն, ապա նաև եզդիերեն լեզուներով:
Միջոցառման ներկաները մեծ հուզմունք ապրեցին, երբ կազմակերպիչները ապրիլյան պատերազմի հերոսներ Քյարամ Սլոյանի և Արմենակ Ուրֆանյանի ծնողներին պատվեցին և հուշամեդալներով պարգևատրեցին:
Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ Հայաստանում երկրորդ եզդիական այս սրբավայրն ամենամեծն է աշխարհում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 711+
711+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
79361 դիտում
20:01 21-04-2022
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի եզդիների սրբավայր «Տաուսե Մալաք և 7 հրեշտակներ» տաճարի տարածքում
4373 դիտում
15:40 29-09-2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է եզդիական «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ