Դատարանը բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը
Դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղութամբ: Երկու անձ ձերբակալվել էր: