1643 դիտում
10:09 28-09-2019
Տավուշի մարզպետարանը գաղտնի է պահում քաղաքացիներին տրամադրվող օգնության մասին տեղեկությունները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը օգոստոսի 28-ին որոշում է ընդունել 2019 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 42 քաղաքացիների սոցիալական աջակցության նպատակով ընդհանուր 4 միլիոն 705 հազար դրամ միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված չէ այդ որոշման հավելվածը, դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները։
Սեպտեմբերի 12-ին մարզպետն իր մեկ այլ որոշմամբ 35 քաղաքացիների ընդհանուր առմամբ տրամադրել է 2 միլիոն 500 հազար դրամ օգնություն։ Տավուշի նախկին մարզպետների պաշտոնավարման ժամանակ մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում էին պետական բյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացինների անուն-ազգանունները, իսկ 2019թ. փետրվարի 6-ից պաշտոնավարող Հայկ Չոբանյանի կայացրած դրամական օգնություն տրամադրելու որոշումներում քաղաքացիների այդ տվյալները հրապարակված չեն։ Դա, հավանաբար, կատարվում է քաղաքացիների անձնական տվյալները չհրապարակելու պատճառաբանությամբ։
Աղքատության բարձր մակարդակ ունեցող սահմանամերձ մարզի բնակիչները չգիտեն, թե ինչու տարբեր քաղաքացիների տարբեր չափերով են պետբյուջեից օգնություն հատկացնում, ամենամեծ դրամական օգնություն ստացածները ամենաանապահո՞վ, թե՞ ամենամեծ սոցիալական խնդիրներն ունեցող քաղաքացիներն են։ Տավուշի մարզպետարանի աշխատողները պետական բյուջեից պարգևատրվում են, սակայն դրանց վերաբերյալ որոշումները մարզպետարանի ինտերնետային կայքում չեն հրապարակվում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5528 դիտում
10:15 08-03-2018
Վարչապետը գաղտնի է պահում շրջագայություններում կատարած ծախսերի մասին տեղեկությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»