1690 դիտում
23:29 27-09-2019
Նյու Յորքում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմին
Սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմին:
ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը և Իրաքը հուսալի գործընկերներ են, որոնց միավորում են պատմական ամուր կապերն ու քաղաքակրթական ընդհանուր արժեքները:
Երկուստեք կարևորվեցին գործարար կապերի խթանումը, այլընտրանքային էներգիայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խթանումը, երկու երկրների ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված կապերի ամրապնդումը: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերը Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև դարավոր բարեկամության պահպանման գործում:
Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
09:11 25-09-2019
Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Թունիսի ԱԳ նախարարի հետ
3177 դիտում
17:48 18-07-2018
Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում խոսել է Հայաստանի համար նորարարական ոլորտի կարևորությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2604 դիտում
15:46 28-09-2018
Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է օրակարգային հարցեր
Այս բաժնից
868 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
748 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
646 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին