1791 դիտում
17:14 24-09-2019
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Իտալիայի Հանրապետության իրավապահ կառույցներ
ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի Հանրապետության` կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած իրավապահ կառույցների միջև համագործակցության հաստատման և ընդլայնման նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը 2019 թվականի սեպտեմբերի 16-ից 20-ը այցելել է Իտալիայի Հանրապետություն:
Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
Պատվիրակությունը հանդիպել է Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի, Ֆինանսական գվարդիայի և Կարաբինիերների բանակի ղեկավար կազմի հետ: Կողմերը կարևորել են իրավապահ ոլորտում համագործակցային հիմքերի ստեղծումն ու ամրապնդումը, որի արդյունքում հնարավոր կլինի միջազգային լավագույն փորձի ներդրմամբ նոր և ավելի արդյունավետ մեխանիզմներ մշակել մեր երկրում իրականացվող իրավական ոլորտի բարեփոխումների գործընթացում:
Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել են հիշյալ կառույցների`կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի,այդ թվում` փողերի լվացման դեմ պայքարի հարուստ փորձը և քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը: Քննարկվել է նաև արդի տեխնոլոգիաների դերը երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձիհարցում:
Պատվիրակության ներկայացուցիչներնայցելել են Ֆինանսական գվարդիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական ծառայություն/հատուկ բաժին/ և Կարաբինիերների բանակիօպերատիվ կառավարման կենտրոն:
Աշխատանքային այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վիկտորիա Բաղդասարյանի, ինչպես նաևԿարաբինիերների բանակի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ Տեո Լուցիի, Ֆինանսական գվարդիայի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ Ումբերտո Սիրիկոյի և նշված կառույցների այլ պաշտոնատար անձանց հետ: Վերջիններիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավապահ ոլորտի համագործակցության շրջանակներում փոխըմբռնման հուշագրեր կնքելու վերաբերյալ:
Հայաստանյան պատվիրակությունը կարևորել է այցի ընթացքում ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքները և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի:
Իտալիայի իրավապահ կառույցների ներկայացուցիչները, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել նպաստել հայկական կողմի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանըև այդ շրջանակներում որոշակի ծրագրեր մշակել փորձի փոխանակման ու մասնագիտական վերապատրաստման հարցերի շուրջ` փոխադարձ այցերի միջոցով:
Նմանատիպ նյութեր
2737 դիտում
16:48 01-12-2016
Հայաստան է ժամանել Լիտվայի հատուկ քննչական ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը
1222 դիտում
18:20 05-03-2024
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը
Այս բաժնից
604 դիտում
10:49 21-11-2024
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել