2737 դիտում
16:48 01-12-2016
Հայաստան է ժամանել Լիտվայի հատուկ քննչական ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրավերով 2016թ. նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ժիդրունաս Բարտկուսը, ինչպես նաև Ծառայության այլ պաշտոնատար անձինք:
Աշխատանքային այցի շրջանակներում Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Պատվիրակության անդամները շրջել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչական շենքում, ծանոթացել ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմաններին:
Այնուհետև երկու երկրների հատուկ քննչական ծառայության ղեկավարները քննարկել են համանման գործառույթներ իրականացնող մարմինների միջև ձևավորվող ակտիվ համագործակցության ուղղությունները:
Մասնավորապես՝ քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարում երկուստեք ձեռք բերած առաջավոր փորձի փոխանակման, այս բնույթի հանցագործությունների գործերով համագործակցության արդյունավետության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների համանման կառույցների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու մասին:
Կարճ ժամանակ անց, կոռուպցիայի դեմ պայքարում երկուստեք ձեռք բերած առաջավոր փորձի փոխանակման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել նաև աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները, Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսի գլխավորած պատվիրակության անդամները, Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրով նախատեսված օրենսդրական նախագծերի մշակմամբ զբաղվող ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան մասնագետները, փոխնախարար Սուրեն Քրմոյանն ու երկրի հակակոռուպցիոն ռազմավարության խնդիրներով շահագրգիռ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
18:20 05-03-2024
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը
3044 դիտում
18:41 30-11-2016
Նախագահն ընդունել է Լիտվայի հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին
Այս բաժնից
583 դիտում
10:49 21-11-2024
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել
748 դիտում
10:31 21-11-2024
Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
688 դիտում
09:50 21-11-2024
Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար