211652_close_icon
views-count1655 դիտում article-date 19:18 23-09-2019

Թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող համայնքային կառույցը հատում է աշխատանքների պլանավորած ծավալի 50%-ի սահմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2019թ. մարտ ամսից մինչ օրս ստերջացրել, պատվաստել և համարակալել է ավելի քան 1800 շուն: Հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքների ծավալը հատում 50%-ի սահմանը: *** 2019թ. սեպտեմբերի 1-22-ը Երևանի մետրոն տեղափոխել է 1 մլն 219 602 ուղևոր: Անցած տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 5%-ով: Քաղաքապետին զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում եկամուտները հավաքագրվել է 14 մլն 955 հազար դրամով ավելի: *** 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Սիրիայից ներգաղթած շուրջ 480 ընտանիք համայնքից սոցիալական աջակցություն է ստացել: *** Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների բարեկարգումը, կանաչապատումն ու մաքրության ապահովումը Երևանի ավագանու որոշման պահանջն է: Քաղաքապետը հանձնարարել է ապահովել սահմանված նորմերի պարտադիր կատարումը: *** Հանձնարարվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկումը քաղաքում արգելելու ուղղությամբ: Հաճախ որոշ շինարարական կազմակերպություններ խախտում են սահմանված կարգն ու աղտոտում քաղաքի փողոցները, ինչպես նաև չեն պահպանում անվտանգության կանոնները: *** Շինարարության և բարեկարգման վարչությանը հանձնարարվել է «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ աշխատանքներ տանել դիտահորերն ասֆալտի մակարդակին բերելու ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր