5088 դիտում
14:36 23-09-2019
Փոխգնդապետին ծեծելու միջադեպին մարզպետի մասնակցությունը ստուգելու համար առգրավվել են հարակից տարածքում առկա տեսախցիկները
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:
Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»:
Նմանատիպ նյութեր
2497 դիտում
10:58 23-03-2016
Մարտի 29-ից կգործարկվեն «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից տարածքում տեղադրված տեսախցիկները
1650 դիտում
12:53 29-03-2016
Մարտի 29-ից կգործարկվեն «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից տարածքում տեղադրված տեսախցիկները
Այս բաժնից
1003 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
853 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը