Այսօր առավոտյան հանկարծամահ է եղել թատերագետ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ Նվարդ Ասատրյանը, հայտնում է «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջը
«Խորը վշտով և մեծ ցավով տեղեկացնում ենք, որ հանկարծամահ է եղել հայտնի թատերագետ, ՀԹԳՄ միության անդամ, Նարեկացու հուշամեդալակիր, ՀԹԳՄ ոսկե մեդալակիր և թատրոնի նվիրյալ Նվարդ Ասատրյանը։
Նվարդ Ասատրյանը մեր նախաձեռնության և կազմակերպության ամենաակտիվ հետևորդներից և մեզ քաջալերողներից էր։ Մշտապես երիտասարդների կողքին՝ իր գիտելիքներով և կամեցողությամբ»,- ասվում է գրառման մեջ: