211652_close_icon
views-count1182 դիտում article-date 16:11 20-09-2019

ԱԳՆ 2 աշխատակցի Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանին և ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական Արտեմ Ազնաուրյանին Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհելու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝ Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Արտեմ Ազնաուրի Ազնաուրյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր