117281 դիտում
12:51 19-09-2019
Կրակոցներ Լոռու մարզում. Վանաձորում՝ «Շորի շուկա»-ի մուտքի մոտ, կրակոցներ են հնչել. կա վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել 27-ամյա Գևորգ Սահակյանի ուղղությամբ, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչությնա պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև Հայաստանի քննաչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր:
Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ և քննչական խմբեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գրոծողություններ՝ կրակողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրազենային վնասվածքներ ստացած Գ. Սահակյանը նախկինում 9 տարի եղել է դատապարտված և 1 տարի առաջ էր ազատվել և ըստ տեղեկությունների՝ նա դատապարտված է եղել առանձապես ծանր հանցագործության համար։
Քիչ առաջ էլ առողջաահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխեցին Երևանի հիվանդանոցներից մեկը։
Փաստւ առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբում ներգրավված քննիչի կողմից էլ ՀՀ քր. օրի 34-104 հոդվաի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+