1375 դիտում
11:49 19-09-2019
Մեկնարկել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացման արարողությունը:
Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 և աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ:
Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ և գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է՝ Տավուշի մարզպետարանը:
Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը, ՄԱԶԾ-ի (UNDP) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, այլ պաշտոնյաներ և հյուրեր:
-Շատ ուրախ եմ այս միջոցառման համար: Այն առանձնահատուկ և համապատասխան է Տավուշին՝ միջավայրին, որտեղ մենք ապրում ենք: Բնությունը շատ շռայլ է եղել՝ տալով մեզ այսպիսի հրաշք: 10 օր Տավուշում պետք է թևածի արվեստը: Մենք պետք է հատկապես արվեստի միջոցով շփվենք աշխարհի հետ,- ողջույնի խոսքում ասաց Հայկ Չոբանյանը:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորեց «Տավուշն աշխարհի աչքերով» նախաձեռնության համար, և իր խոսքում նշեց, որ Տավուշն աշխարհի աչքերում էլ կարող է լինել, ոչ միայն տեսնելու, այլ նաև կրելու:
Այնուհետև մասնակիցները՝ յուրաքանչյուրն իր երկրի դրոշով, Հաղարծին վանական համալիրից քայլեցին դեպի «Վանատուն» հյուրանոց, որտեղ բնակվելու և ստեղծագործելու են 10 օր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
3607 դիտում
15:03 17-05-2016
Միասնության արվեստ. մեկնարկել է «Մաչանենց» 2-րդ միջազգային սիմպոզիումը
15122 դիտում
20:34 22-05-2021
Տավուշն ու ամբողջ Հայաստանը մահացու վտանգի մեջ են. Էդգար Էլբակյան
Այս բաժնից
559 դիտում
19:28 06-02-2025
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ
1714 դիտում
19:06 06-02-2025
ԻԻՀ դեսպանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղ երգողների տեսանյութին
835 դիտում
18:43 06-02-2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին. ձյուն, բուք, մառախուղ