211652_close_icon
views-count3538 դիտում article-date 15:03 17-05-2016

Միասնության արվեստ. մեկնարկել է «Մաչանենց» 2-րդ միջազգային սիմպոզիումը

Ս. թ. մայիսի 14-21-ը` «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Միասնության արվեստ» խորագրով «Մաչանենց» 2-րդ միջազգային սիմպոզիումը: Սիմպոզիումի ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ս. թ. մայիսի 21-ին, ժամը 12։00-ին, «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության տարածքում (քաղաք էջմիածին, Շահումյան 36): 2016 թվականի սիմպոզիումը նվիրված է միջմշակութային երկխոսությանը, որին մասնակցում են 23 հայ և 14 օտարերկրացի նկարիչներ՝ Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ճապոնիայից, Նիդերլանդերից, Ռուսաստանի Դաշնությունից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ սիմպոզիումին մասնակցում են հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցը» և խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանը: Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն հայկական խաչքարերի, զարդաքանդակների, կավե անոթների ստեղծաման գործընթացին: Խեցեգործության բազմադարյա ավանդույթները ներկայացնող կավե այդ նմուշները կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը: Սիմպոզիումի իրականացումը, միջմշակության փոխանակումների, ավանդական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման լայն հնարավորություն է: Նշենք նաև, որ «Հայ Միասնության Խաչ» արվեստի դպրոցի գործունեությունը մեկնարկել է 1987 թվականից (կազմակերպության հիմնադիրն է Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը): Դպրոցում գործում են Արվեստաց և Ազգային խոհանոցի խմբակներ, ուր Էջմիածին քաղաքից և հարակից համայնքներից հաճախում է 4-18 տարեկան՝ 215 երեխա։ Արվեստաց դպրոցում գործում են խեցեգործության, նկարչության, գորգագործության, կարպետագործության, բատիկայի, տարազագործության խմբակներ։ Դասավանդող ուսուցիչներն ունեն համապատասխան կրթություն և որակավորում։ Խոցելի խմբերի (հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, սոցիալապես անապահով երեխաների) համար ուսուցումն անվճար է:

Նմանատիպ նյութեր