211652_close_icon
views-count2883 դիտում article-date 10:22 18-09-2019

Արգելված «պտուղը»՝ ձկան փառատոնին. վարչապետը համտեսե՞լ է սիգ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է «Սեպտեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեց ձկան փառատոնը, այլ կերպ ասած` «Էկո ֆիշֆեստը»: Ի դեպ, փառատոնին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փառատոնին համտեսման է ներկայացվել նաև սիգ ձկնատեսակ, որի որսը, ինչպես հայտնի է, արգելված է: Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակել և քննարկման դրել` սիգի 150 տոննա արդյունագործական որսի թույլտվության վերաբերյալ: Այն դեռ հաստատված չէ կառավարության կողմից: Այս պատճառով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք` ինչու է փառատոնին համտեսի ներկայացվել սիգ ձկնատեսակ, այն դեպքում, երբ որսն արգելված է: Հարցին ի պատասխան մարզպետն անկեղծացավ. «Մենք իրականությանը պետք է բաց աչքերով նայենք. Սևանա լճում կա ձկնորսություն և դա կարգավորման կարիք ունի: Հայաստանում Դուք գիտեք որևէ ռեստորան, որտեղից չեք կարող պատվիրել ու Ձեզ սիգ չեն բերի: Այո, սիգի որս կա, և մենք ամեն կերպ փորձում ենք մեր գործընկերներից նաև խնդրելով կարգավորել այս ոլորտը»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` սիգը համտեսել է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետը կարճ պատասխանեց. «Ես ինչքան հիշում եմ, վարչապետը որևէ տեղ, որևէ բան չհամտեսեց, այդ թվում նաև սիգ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր