3249 դիտում
16:58 02-08-2019
Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ձկան փառատոնին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ եւ «Ռեստորանների հայկական միության» առաջարկով 2019 թվականի սեպտեմբերի 14-ին Սևանի թերակղզում կանցկացվի ձկան փառատոն, որն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում՝ հավակնելով ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Տոնակատարությունն անցկացվելու է Գեղարքունիքի մարզպետարանի և «Ռեստորանների հայկական միության» համատեղ ուժերով:
Ձկան փառատոնի նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզպետարանում: Այն վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Քննարկմանը մասնակցում էին «Ռեստորանների հայկական միության», «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների պատասխանատուներ: Քննարկման ընթացքում կողմերը պայմանավորվեցին մինչև տոնակատարությունը առավոտյան Սևանի ափամերձ տարածքներում իրականացնել մաքրման աշխատանքներ, իսկ միջոցառումը սկսել ժամը 15:00-ին:
«Ռեստորանների հայկական միության» գործադիր տնօրեն Վահե Գևորգյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, կլինեն համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունը կուղեկցվի ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով ու կեզրափակվի հրավառությամբ:
Ձկան փառատոնով նախատեսում է ընդունել 3500-5000 մասնակցի: «Սևանի ափին հանգստյան սեզոնի ավարտին կազմակերպված փառատոնով մենք ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրում ենք Սևանա լճի պահպանության խնդրին»,- շեշտել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Նմանատիպ նյութեր
5474 դիտում
18:30 14-09-2019
Սևանի թերակղզում Ձկան առաջին փառատոնին ներկայացվել են 25 տաղավարներ
2883 դիտում
10:22 18-09-2019
Արգելված «պտուղը»՝ ձկան փառատոնին. վարչապետը համտեսե՞լ է սիգ. «Ժողովուրդ»
82487 դիտում
21:26 23-09-2020
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
952 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1012 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
694 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը