1301 դիտում
14:34 16-09-2019
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ակցիզային դրոշմանիշների խախտումների վերաբերյալ օրինագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«[url=https://armenpress.am/arm/news/988166.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` խորհրդարանի սեպտեմբերի 16-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:
Ակցիզային դրոշմանիշներով և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված և կամ չվերադրոշմավորված ապրանքների իրացման դեպքերը և ակցիզային դրոշմանիշների ու դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով խախտումների դեպքերն ապաքրեականացնելու նախագծով առաջարկվում է նշված խախտումները տեղափոխել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք և հարկային օրենսգիրք:
«Մինչ այս, երբ այդ ապրանքների հանրագումարը 50 հազար դրամից ավելի էր, դրանք կարգավորվում էին քրեական օրենսգրքով, որը սահմանում էր պատժամիջոց տուգանքի տեսքով: Առաջարկվում է նաև հստակ սանդղակ, թե որ հանրագումարի դեպքում, որքան տուգանք է վճարվելու»,- ասաց Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
4766 դիտում
11:23 11-09-2019
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը
2590 դիտում
11:55 09-02-2018
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Անվտանգության խորհրդի վերաբերյալ օրինագիծը. այն կգլխավորի վարչապետը
Այս բաժնից
550 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
823 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել