211652_close_icon
views-count4559 դիտում article-date 23:55 25-04-2019

Ստեփանակերտում կկազմակերպվի «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը Երևանի պետական համալսարանի և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ համատեղ 2019 թվականի սեպտեմբերի 12-15-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները/հայցորդները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ Կազմակերպության կողմից հրավիրյալ գիտնականների): Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն, սոցիոլոգիա, մանկավարժություն, հոգեբանություն, բանասիրություն և այլն: Գիտաժողովի շրջանակներում քննարկվելիք թեմաներն են` Պետականության ամրապնդման տեսական և գործնական հիմնահարցերը, Հայաստան – Արցախ – Սփյուռք փոխհարաբերությունները և համահայկական հիմնախնդիրները, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդի մարտահրավերները, Արցախի Հանրապետության ինքնորոշման, կազմավորման և միջազգային ճանաչման հիմնահարցերը, Ղարաբաղյան հակամարտության ծագումը և կարգավորման գործընթացը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի իրավական պատասխանատվությունը, Հետխորհրդային տարածաշրջանի ճանաչված և չճանաչված երկրների հասարակական-քաղաքական զարգացումներն ու հիմնախնդիրները, Սահմանադրականության հաստատման հիմնախնդիրները ճանաչված և չճանաչված պետություններում, Հայ մեծերի ժառանգության մերօրյա ընկալումը և իմաստավորումը: Հոդվածը պետք է համապատասխանի նշված թեմաներից որևէ մեկին: Գիտաժողովի լավագույն աշխատանքները տպագրվելու են ՀՀ ԲՈԿ–ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականում: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ պարտադիր պետք է ուղարկել նաև` գիտական հոդվածը, գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար` սկանավորված տարբերակով): Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովի աջակիցներն են` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Վալլեքս գարդեն հոթել» ՓԲԸ-ն: Գիտաժողովի տեղեկատվական գործընկերներն են` Արցախի հանրային հեռուստատեսությունը, Հայկական տեղեկատվական կենտրոնը, «Наша среда» online և «Արցախպրես» լրատվական գործակալությունները և «Ազատ Արցախ» հանրապետական թերթը: Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական [url=https://artsakhlib.am/2019/04/15/english-international-scientific-conference/?fbclid=IwAR31YjwgIPKlu01bTpM67I1OWGz83rFvC9EGoIiQEE7fNYFztfg8NcV8tYQ]պահանջներն են[/url]. Համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր: Էջի ֆորմատը՝ B5 (176*250 մմ), լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ: Ծավալը՝ 7-20 էջ` ներառյալ ամփոփագրերը: Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Arian AMU (տառատեսակը կարող եք բեռնել այստեղից), ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman: Հոդվածի ներկայացման լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող բաց թողնելով տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող բաց թողնելով 12 pt տառաչափով, շեղատառ (Italic), թավ (Bold) ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ 120-170 բառի սահմաններում պետք է արտացոլվեն հետազոտության նպատակները, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև հեղինակի հիմնական եզրահանգումները: Ամփոփագիրը պետք է իրենից ներկայացնի ինքնուրույն տեքստ, որը կնկարագրի հետազոտության հիմնական արդյունքներն առանց հոդվածն ընթերցելու: Ամփոփագրում պետք չէ բառացիորեն կրկնել հոդվածի նախադասությունները: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» և նշել 7-10 բանալի բառեր: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Աղյուսակները պետք է համարակալվեն և ունենան վերնագրեր: Դիագրամները, սխեմաները, գծագրերը և լուսանկարները պետք է լինեն հստակ, տպագրության համար պիտանի: Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով ամփոփագրերը պարտադիր են, որոնք պետք է լինեն հոդվածի սկզբնական մասի (վերնագրից մինչև բանալի բառերը ներառյալ) թարգմանությունը և տրվում են հիմնական տեքստից հետո: Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Պարբերություններն սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (Bold), այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջը: Անցնելով [url=https://artsakhlib.am/2019/04/15/english-international-scientific-conference/?fbclid=IwAR31YjwgIPKlu01bTpM67I1OWGz83rFvC9EGoIiQEE7fNYFztfg8NcV8tYQ]այս հղմամբ`[/url] կարող եք ծանոթանալ հոդվածի ձևավորման օրինակին: Նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն քննարկվելու: Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է ԱՆՎՃԱՐ: Կեցության և սննդի ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունը: [b]Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր նախագահ, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյան[/b]

Նմանատիպ նյութեր