2049 դիտում
22:58 14-09-2019
Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտնել է [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1172887121704706048]թվիթերյան գրառմամբ[/url]:
«Քննարկել ենք ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի առաջխաղացման հնարավորությունը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների դաշնակցությունը»,- գրել է Թրամփը:
Նա նաև հույս է հայտնել, որ այդ քննարկումները կշարունակվեն Իսրայելում անցկացվելիք ընտրություններից հետո, երբ իրենք հանդիպեն այս ամիս ավելի ուշ կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում:
ՄԱԿ-ի ԳՎ 74-րդ նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 24-30-ը: Ակնկալվում է, որ ավելի քան 100 նախագահներ և 80 վարչապետեր կհավաքվեն Նյու Յորքում՝ մասնակցելու քննարկումներին:
Նմանատիպ նյութեր
855 դիտում
16:37 09-09-2022
ԱՄՆ-ն և Չեխիան բանակցություններ են վարում պաշտպանության ոլորտում համաձայնագրի կնքման շուրջ
Այս բաժնից
1129 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2925 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1072 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում