Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ. Ալեքսանդր Լապշին
Հանրահայը բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ֆյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին:
Նա, մասնավորապս, գրել է.
«Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ։ Սա իշխանությունների կողմից խորամանկ քայլ է, որով ցանկանում են ազատվել Հնդկաստանից եկած ապօրինի ներգաղթյալներից: Որպեսզի նրանք գան, հասկանան, որ Երևանում նույնպիսի աղբանոց է, ինչ որ հայրենի Բոմբեյում, և շարժվեն առաջ՝ դեպի Եվրոպա»։
Գրառմանը կից Լապշինը տեղադրել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկում արված աղբամանների լուսանկարը:
Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի պահանջով, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: