49524 դիտում
09:00 13-09-2019
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 21-ամյա պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել՝ անասնագոմում կախվելու միջոցով
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ին ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղի անասնագոմերից մեկում տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Գագիկ Մկոյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, սեպտեմբերի 11-ի ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 12-ի ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Արմեն Ն.-ն ինքնասպանութուն է գործել իրենց տան կից անասնագոմի տանիքի սյունից ՝ պարանով կախվելու միջոցով:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչութունում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկութուններով՝ Արմեն Ն.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Ն.-ին կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
15961 դիտում
18:22 24-02-2015
Անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան եղած 14-ամյա տղային հասցրել են այդ քայլին
Այս բաժնից
1459 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)