15964 դիտում
18:22 24-02-2015
Անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան եղած 14-ամյա տղային հասցրել են այդ քայլին
Արմավիրի մարզի Խանջյան գյուղում երեկ` փետրվարի 23-ին, 10-րդ դասարանում սովորող 14-ամյա Վ. Միրզախանյանի մահվան փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է, որ փետրվարի 23-ին ժամը 16:25-ին «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 04.02.2000թ. ծնված Արմավիրի մարզի բնակչի դիակը՝ պարանոցի շրջանում առկա օղի հետքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անչափահասի դիակը հայտնաբերել է մայրը՝ փետրվարի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում՝ իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում հակավորման թելով կախված վիճակում:
Դեպքի առթիվ փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/24/44159/]տեղեկացրել էինք[/url], որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում երեկ` փետրվարի 23-ին, 10-րդ դասարանում սովորող 14-ամյա Վ. Միրզախանյանին կախված վիճակում հայտնաբերել են իրենց տան անասնագոմում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը:
Գյուղապետը պատմել էր, որ 14-ամյա պատանին գյուղի ամենաժպտերեսիկ, ակտիվ եւ հումորով տղաներից էր և բոլորի համար շոկ էր կատարվածը: Նա ընտանիքի մեծ տղան է եղել: Իրենից փոքր քույր եւ եղբայր ունի: Վ. Միրզախանյանը Արմավիրում նաեւ սպորտով է զբաղվել, իսկ ծնողները հողագործությամբ են զբաղվում:
«Ոչ ոք դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ: Շատ սիրվող տղա էր: Էնքան լավ երեխա էր: Մեկ-մեկ ես էլ անցնում-դառնում, սիրում էի»,- ավելացրել էր նա:
Նմանատիպ նյութեր
49524 դիտում
09:00 13-09-2019
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 21-ամյա պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել՝ անասնագոմում կախվելու միջոցով
Այս բաժնից
940 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
997 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
682 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը