Հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման համար կարևոր է Հայաստանի և Ղրղզստանի մուտքը ԵՏՄ. Չ. Թուրսունբեկով
                        Նոյեմբերի 24-ին  Սանկտ Պետերբուրգի Տավիրդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ:  
Հանդիպումը կայացել է ղրղզական կողմի նախաձեռնությամբ:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին առընչվող հարցեր, կարևորվել է միջազգային հարթակներում համագործակցված աշխատանքը: 
Չ. Թուրսունբեկովը նշել է, որ հայ-ղրղզական հարաբերությունների զարգացման համար շատ կարևոր է Հայաստանի և Ղրղզստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, իսկ ՀՀ Աժ փոխնախագահ Է. Շարմազանովը կարևորել է  ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների  համագործակցված աշխատանքը:  
Հանդիպման վերջում Ղրղզստանի խորհրդարանի նախագահն  առաջարկել է ՀՀ Աժ փոխնախագահին գլխավորել Ղրղզստանի  սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

